ՆԳՆ-ն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ. երբ կճանաչվի իրացված պարտադիր զինծառայության պարտականությունը
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներում։ Գործող կարգավորումները ՆԳՆ ուսումնական հաստատություններում ընդունվելը կապում են 18 տարին լրացնելու և պարտադիր զինծառայությունը անցնելու պայմանին։
Առաջարկվում է համատեղել որակյալ կրթությունն ու հանրային ծառայությունը՝ ներդնելով կանխատեսելի առաջխաղացում։ Միջին մասնագիտական ծրագիրն ավարտողները կնշանակվեն միջին խմբի պաշտոններում՝ ՆԳՆ-ում կամ ենթակա մարմիններում անընդմեջ 10 տարվա ծառայությամբ, 5 տարուց՝ ավագ, ևս 3 տարուց՝ գլխավոր խմբերում։
