Այսօր երկու զոհ ունենք բանակում. ո՞վ է պատասխան տալու բանակում այսքան զոհերի համար

Այսօր արդդեն երկու զինծառայող է զոհվել Արցախում…Նրանք են՝ Տիգրան Մանվելյանը և Տիգրան Մխոյանը…Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու…Գրեթե ամեն օր ՊՆ-ն տեղեկացնում է բանակում հերթական զոհի կամ զոհերի, ինչպես նաև վիրավորների մասին…
Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը հիշում է, որ վարչապետ ընտրվելու ժամանակ ԱԺ-ի ամբիոնից խոստում էր տալիս կտրուկ նվազեցնել բանակում զոհերի թիվը՝ մեծ ուշադրություն դարձնելով կարգուկանոնին…Իսկ հետո էլ, Դուշանբեում “կիրթ” Ալիևի հետ հանդիպումից հետո հպարտանում էր, որ օպերատիվ կապի միջոցով երկու երկրների ՊՆ-ները լուծում են զինադադարի հետ կապված հարցերը…Ո՞ւր մնացին այդ կարգուկանոնն ու զինադադարի խախտումները կանխարգելող քայլերը…
Սեփական PR-ը բանակում զոհերի թվի նվազման հաշվին կազմակերպող Հայաստանի վարչապետը լավ կլինի իր facebook-յան “լավատեսական” պատին անդրադառնա այս տարեսկզբից բանակում արձանագրված զոհերի և վիրավորների աղետալի թվի աճին ու պարզաբանի, թե ո՞վ է այս ամենի համար պատասխանատու…
Բա՛վ է պոպուլիզմով կերակրել հասարակությանը…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )