Այո-ի ճակատում լռություն է, դեռեւս գործում են տակից

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն 2 օր է՝ մեկնարկել է, սակայն «այո»-ի ճակատում անհասկանալի լռություն է։ Պաշտոնապես հայտարարվում է, թե ձեւավորվում են տարածքային շտաբներ, տարածքներ են վարձակալվում, քանի որ ՔՊ-ն մարզերում գրասենյակներ գրեթե չունի։
Այսինքն՝ տեխնիկական հարցերը կավարտեն, նոր ակտիվ քարոզարշավ կսկսեն, ըստ ամենայնի՝ փետրվարի վերջերից։ Տեղեկություններ կան, որ իշխանությունը որոշել է հրապարակավ զգուշավոր եւ հավասարակշռված հայտարարություններ անել, փոխարենը աշխատել «տակից»։ Սպասում են նաեւ միջազգային կառույցների արձագանքին, ինչը նույնպես որոշակի կդարձնի, թե ինչ տոնայնությամբ կընթանա քարոզարշավը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )