Ալիևը այնքան է «հաբրգել», որ էս կողմ էն կողմ չի ընկնում, ասում է՝ շուտ արեք, թե չէ օպերացիա կանենք Արցախում

Ալիևը չի սիրաշահում, նա չի համբերում գոնե փաստաթղթով Արցախն Ադրբեջանին մաս ճանաչվի Հայաստանի ներկայացուցչի կողմից, նա արցախցիներին չի տալիս խոստումներ ազատ ու երջանիկ ապրելու մասին․ այնքան է «հաբրգել», որ էս կողմ էն կողմ չի ընկնում, ասում է՝ շուտ արեք, թե չէ օպերացիա կանենք Արցախում։
Ալիևը ամսի 28-ի ելույթով շատ մեծ ծառայություն մատուցեց հայ ժողովրդին։ Մի տեսակ ոնցոր հայ ժողովրդին կոչ արեց՝ վեր կացեք, պայքարեք իմ դեմ ու իմ կողմնակից Հայաստանի իշխանության դեմ, կամ էլ եկեք կզեք՝ պատրաստ լինելով կոտորածի
Share This