Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանի
«
Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ է հրավիրել,օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է, որի տրամաբանությունը հետեւյալն է՝ եթե տնտեսվարողն ուշացնում է հարկային պարտավորության կատարումը, օրական տույժերը կիսով չափ նվազեցվեն, գործող օրենքի համաձայն տույժերը հաշվարկվում են օրական եւ տարվա կտրվածքով մոտ 29 տոկոս են կազմում, երկրորդ՝ առաջարկվում է նաեւ ոչ թե 500 հազար դրամ հարկերի ուշացման դեպքում հարկային արգելադրում անել, այլ 1.5 միլիոն։
