Ադրբեջանի զավթողական ծրագիրը իրենց պետական քաղաքականությունն է. Ադիբեկյան

Մեր զրուցակիցն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը

– Լիբանանյան ծագմամբ աﬔրիկացի մտածող, փիլիսոփա, ակնարկագիր և մաթեմատիկոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտարարել է, որ ﬔրժել է Ադրբեջանում դասախոսություն կարդալու  առաջարկը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ։ Ինչպե՞ս արձագանքեց ադրբեջանական կողմը այս հայտարարությանը

Պաշտոնական մակարդակում, ինչպես և սպասելի էր, որևէ արձագանք չեղավ։
Սա ադրբեջանական իշխանությունների գիտակցված տեղեկատվական մարտավարությունն է։ Նրանք, սովորաբար, հայտնի արևմտյան մտավորականների հետ հրապարակային բանավեճ չեն վարում և փորձում են էլ ավելին չﬔծացնել նման հայտարարությունների ﬕջազգային հնչեղությունը։ Հակառակը, նախընտրում են արձագանքել ﬕայն այն դեպքերում, երբ հայտարարությունները հնչում են կառավարությունների, ﬕջազգային կազմակերպությունների կամ պաշտոնատար անձանց կողﬕց։
Ուստի այս դեպքում ընտրվեց անտեսման ռազմավարությունը, այլ ոչ թե հրապարակային առճակատումը։
Համացանցում, սակայն, առկա էին առանձին օգտատերերի արձագանքներ, որոնց հիﬓական ﬕտքը կարելի է ամփոփել հետևյալ թեզերով․ «Թալեբը կրկնում է հայկական նարատիﬖերը», «նրա դիրքորոշումը պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի հետ անձնական ընկերությամբ», «Ադրբեջանը պարտավոր չէ փոխել իր դատական քաղաքականությունը օտարերկրյա փիլիսոփայի կարծիքի պատճառով», «սկի պետք էլ չէր»։
Սակայն այս գնահատականները հնչել են հիﬓականում առանձին օգտատերերի և բլոգերների կողﬕց և չեն ներկայացվել որպես պաշտոնական կամ համակարգված հանրային դիրքորոշում։

– Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կազմակերպած բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են ﬕ շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես ադրբեջանական։ Այս աﬔնը և՞ս մտնում է Ադրբեջանի զավթողական ծրագրի ﬔջ, այնպես, ինչպես ﬓացած կոնֆերանսները,որոնք անﬕջապես նախագահի կողﬕց էին ֆինանսավորվում։

Անկասկած՝ այո։ Սա պաշտոնական պետական քաղաքականություն է, որը հիﬓված է հայկականության ժխտման վրա։ Հենց դրա վրա է կառուցվում ազգային ինքնագիտակցության և «պատմական հիշողության» ձևավորումը։

– Ադրբեջանի ԶՈւ -ն 2021 թվականից ի վեր ՀՀ սուվերեն տարածքից 240 քառ. կմ տարածք է օկուպացրել։ Ըստ Ձեզ ի՞նչը կստիպի Ադրբեջանին ավելի ամրանալու փոխարեն դուրս բերել զորքերը ﬔր տարածքներից։

Քանի դեռ Հայաստանում գոյություն  ունի «քայլող իշխանությունը՝ ոչինչ։ Ադրբեջանն արդեն համոզել է թե՛ իրեն, թե՛ մյուսներին, որ տարածաշրջանում ձևավորված ճարտարապետությունն ու  ուժերի ներկա հարաբերակցությունը հնարավոր չէ փոխել։ Եվ Նիկոլ Փաշինյանը լիովին աջակցում է այդ գաղափարին և նպաստու դրա ամրապնդմանը։

– Այսօրվա հայ-ադրբեջանական հարաբերությունները նմա՞ն են խաղաղության ձգտող պետությունների, եթե հաշվի առնենք ռազմագերիների, տարածքային նկրտուﬓերի առկայությունը։

Միանշանակ՝ ոչ։ Հաշվի առնելով այն քաղաքականությունը, որն իրականացնում է Ադրբեջանը, խաղաղության մասին որևէ խոսք լինել չի կարող։ Կարելի է խոսել նոր էքսպանսիայի նախապատրաստման մասին՝ Հայաստանի լիակատար թուլացման և դիմադրության համար անհրաժեշտ ռեսուրսներից զրկելու պայմաններում։

Share This