Ադրբեջանի բնակիչը սպանել է կնոջն ու զոքանչին ու այրել նրանց դիերը
Բաքվի թաղամասերից մեկում կրկնակի սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:
Ըստ տեղեկության՝ 1971 թվականին ծնված Վագիֆ Հուսեյնովը դանակահարել է իր 40-ամյա կնոջն ու 85-ամյա զոքանչին: Երկու կանայք տեղում մահացել են:
Կինը նաև մարդասպանի զարմուհին էր, իսկ զոքանչը՝ մորաքույրը:
Կանանց սպանելուց հետո Հուսեյնովը վառել է նրանց դիերը:
Հանցագործության վայրից փախուստի դիմելիս մարդասպանն ընկել է ավտոբուսի տակ և տեղափոխվել հիվանդանոց:
