Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը <<Պատվո նշան>>է ստացել
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել առաջատար մարզիկների, մարզուհիների և մարզիչների հետ:
Ինչպես նշում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ՀՄՖ-ի «Պատվո նշանով» պարգևատրվել են օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի այս տարվա չեմպիոն Արթուր Դավթյանը, մարզիչներ՝ Հայկ Նազարյանը, Սոս Սարգսյանը, սպորտային մարմնամարզության կանանց հավաքականը երկար տարիներ ղեկավարած Եղսաբեթ Չադրչյանը: