Օգոստոսի 25–31-ը՝ գազամատակարարման դադարներ հարյուրավոր հասցեներում
Պլանային աշխատանքների պատճառով օգոստոսի 25–31-ին տարբեր ժամերի կդադարեցվի գազամատակարարումը մի շարք համայնքներում ու թաղամասերում, ներառյալ տարբեր նշանակության հանրային կազմակերպություններում։
Օգոստոսի 25-ին՝ Գյումրիում։ Օգոստոսի 26-ին՝ Երևանում (Կենտրոն, Էջմիածնի հին խճուղի, Նորագյուղ թաղամաս, Ամերիկյան փ.), Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Վարդաբլուրում, Քաղցրաշենում։ Օգոստոսի 27-ին՝ Էջմիածնում, Վանաձորում, Մեծավանում։ Օգոստոսի 28–29-ին՝ Կոտայքի մի շարք բնակավայրերում, ինչպես նաև Երևանում (Էրեբունի)։ Օգոստոսի 31-ին՝ Ստեփանավանում։
