Արմեն Չարչյանը զգուշացնում է․ իր անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել՝ սպառնալիքներով և պահանջներով

Հարգելի ընկերներ,

 

Տեղեկացնում եմ, որ Telegram հավելվածում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ ու հեռախոսազանգեր են գնում տարբեր հասցեներով, հնչում են մեղադրանքներ, սպառնալիքներ, պահանջներ ու պարտադրանք։

 

Զեղծարարության զոհ չդառնալու համար խնդրում եմ բոլորին լինել զգոն և ուշադիր, չտրվել սադրանքների, և որևէ կասկածելի զանգի ու նամակի չպատասխանել։

Share This