Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը. մեկ մահ, չորս վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 21:20-ի սահմաններում Արմավիր–Երևան ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Գ.-ի վարած «Toyota Ipsum»-ն ու Երևանի բնակիչ, 23-ամյա Սմբատ Պ.-ի վարած «Ford Mustang»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, «Toyota Ipsum»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անի Գ.-ն մահացել է տեղում, իսկ վարորդները, «Toyota Ipsum»-ի ուղևոր 36-ամյա Արևիկ Ղ.-ն և «Ford Mustang»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Սյուզաննա Պ.-ն տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Արևիկ Ղ.-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Share This