«Դեպի դպրոց»․ դեռ 6 օր ունենք

Մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ այս տարի մեր «Դեպի դպրոց» ծրագիրը չկարողացավ ունենալ նախորդ տարիների արդյունքը։

 

Այս պահին կարողանալու ենք դպրոցական անհրաժեշտ պարագաներով օգնել ընդամենը 157 երեխայի։

 

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս անգամ էլ անտարբեր չանցան, արձագանքեցին, օգնեցին ու փորձեցին մեր երեխաների սեպտեմբերի 1-ը մի փոքր ավելի ուրախ դարձնել։ ❤️

 

Կիսվում եմ մեկ տարի առաջվա նկարով…

Իսկ այս տարվա նկարի տեղը դեռ դատարկ է։

 

Այո՛, երբեմն պետք է նաև կարողանալ խոստովանել՝ այսպես էլ է լինում։ Երբեմն, որքան էլ ցանկանաս ու փորձես, արդյունքը չի լինում այնպիսին, ինչպիսին սպասում էիր։

 

Բայց ինձ ճանաչողները գիտեն՝ ես մինչև վերջին պահը հավատում եմ հրաշքներին։

Ուստի դեռ չեմ ուզում վերջակետ դնել։

 

Մենք դեռ ունենք 6 օր։

 

6 օր՝ ևս մի քանի երեխայի պայուսակ պատրաստելու,

ևս մի քանի ընտանիքի հոգս թեթևացնելու,

ևս մի քանի փոքրիկի համար սեպտեմբերի 1-ը տոն դարձնելու համար։

 

Եթե ցանկանում եք օգնել՝ միացե՛ք մեզ։

Կարող եք աջակցել թեկուզ մեկ երեխայի, պատրաստել դպրոցական պարագաների փաթեթ կամ պարզապես տարածել այս գրառումը։

 

Գուցե հենց Ձեր մեկ քայլի շնորհիվ այս տարվա «դատարկ նկարը» նույնպես լցվի երեխաների պայուսակներով։ ❤️

 

Ես դեռ հավատում եմ, որ 6 օրը կարող է շատ բան փոխել։

 

Հ.Գ. Խնդրում եմ տարածել։ Երբեմն մեկ տարածումն իսկապես կարող է մեկ երեխայի սեպտեմբերի 1-ը փոխել։

 

IDram

077207219

4318 2700 0055 6090

IDBank

4083 0600 1534 0876

AmeriaBank

Sayida Poghosyan

5454 7900 0066 2235

Converse Bank EUR

4847 0300 0012 4962

Converse Bank AMD

Share This