Քիչ առաջ <<Իմ քայլը>> կեղծեց ռազմագերիների և քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հարցի քվեարկությունը… ————

Սիրելի՛ հայրենակիցներ,
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ երեկվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։
Կեղծելով քվեարկության արդյունքները` 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով, այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )