Սերժ Սարգսյանը թաքցնելու բան չունի, Փաշինյանին պիտի կանչեն հանձնաժողով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է ներկայանալ Քառօրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ասաց, որ Սերժ Սարգսյանը որևէ թաքցնելու բան չունի։
Շարմազանովը նաև նշեց, որ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին պիտի կանչեն այդ հանձնաժողովի նիստին և նրան հարցնեն, թե որտեղի՞ց այն ինֆորմացիան, որ Քառօրյա պատերազմը պլանավորված է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, որպեսզի Ադրբեջանը կարողանա մտնել ԵԱՏՄ։