Մոսկվայում մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 10 300 մարդ է մահացել. РИА Новости
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 77 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է РИА Новости-ն:
Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 10394-ի:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 700 հազար դեպք է գրանցվել:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: