Մի իրի պատմություն. մոմակալ

17-18-րդ դարերում բուրժուական տներում մեծ տարածում էին գտել ջահերը, իսկ 18-րդ դարից մոմակալները համարվում էին տոնական սեղանի զարդարանք: Դրանք պատրաստվում էին տարբեր մետաղներից, ինչպես նաև ապակուց, ճենապակուց, ավելի հազվադեպ փայտից և պլաստմասայից: Առաջին մոմակալներն ունեին հարթ մակերես, հետագայում ստեղծվեցին կլոր կանգնակներով տակդիրներ: Տան համար հիմնականում օգտագործվում էին երկու-երեք մոմերի համար բնիկ ունեցող մոմակալներ: Բոլոր տեսակի մոմակալներն ունեին ոտիկ-կանգնակ, երբեմն էլ` եռոտանու կամ կենդանիների ոճավորված թաթի տեսքով, իսկ հիմնականում լինում էին աշտանակների վրա։
Մոմերի համար նախատեսված բնիկները ձևավորվում էին բացված թերթիկներով ծաղկի տեսքով: 16-17-րդ դարերում մոմակալները պատրաստվում էին հիմնականում անագից, բրոնզից և արծաթից, 18-րդ դարում՝ երկաթից ու ճենապակուց, իսկ 19-րդ դարից սկսած երկաթը փոխարինվեց ձուլածո չուգունով: Աշտանակները պատրաստվում էին հարթ գավազանի կամ ձողի տեսքով` գագաթին` եղջյուրներ, տերևներ: Հենց այդտեղ էլ տափակ ափսեներում տեղադրվում էին մոմերը: Մոմակալները պատրաստվում են տարատեսակ նյութերից՝ փայտից, եղեգնից, կավից, պղինձից, բրոնզից, գիպսից և մարմարից:
Յուրաքանչյուր դարաշրջան իր հետ բերեց մոմակալների ձևավորման իր եղանակները:
Հնագույն նմուշներից առավել հետաքրքիր էին համարվում էտրուսկների`Իտալիայի հին բնիկների բարձր մոմակալները: Հետագայում հռոմեացիները շատ բան ընդօրինակեցին նրանցից մոմակալներ պատրաստելու գործում:
Միջնադարում մետաղե մոմակալները կորցրեցին լայն շրջանառությունը և հիմնականում դրանք օգտագործվում էին տաճարներում ու հարուստ պալատներում: Հասարակ մարդիկ մոմերը դնում էին սովորական կերամիկական ափսեների մեջ:
Վերածննդի դարաշրջանում հայտնվեցին ոլորուն տարրերով աշտանակներ, որոնք գնահատվեցին արվեստի մարդկանց կողմից: Կտրուկ աճեց հետաքրքրությունը հին իրերի հանդեպ, և մոմակալները ավելի քան լավ ներգրվեցին հայտնի բարոկկո ոճին:
Մեր ժամանակներում, ունենալով լույսի տարբեր աղբյուրներ, մենք հազվադեպ ենք օգտագործում մոմակալներ, առավել ևս` աշտանակներ: Հիմնականում դրանք օգտագործում են որպես տան զարդարանք` ընդգծելով ինտերիերի ոճը կամ վերստեղծելով որոշակի դարաշրջանի ոգին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )