<<Հայրենիք>> կուսակցության անդամ Արա Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

Ինձ առաջադրվել է մեղադրանք ՔՕ 225 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպել), ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և հիմա էլ հայտարարում եմ, որ դա քաղաքական պատվեր է,  պատվիրատուն մեկն է, ով կառչել է պաշտոնից. Հատուկ Քննչական ծառայության առջև լրագրողների տեղեկացրեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը:

«Նիկոլ Փաշինյանը  երկիրը կործանեց, հիմա էլ ասում է՝ ես պետք է վերականգնեմ, սա շատ նման է այն հայտնի անեկդոտին, որ սպանում է իր ծնողներին և դատարանում խնդրում է ներողամտություն, քանի որ ինքը որբ է: Փաստորեն մենք այդ մարդու հետ ոչ միայն քաղաքականության հետ կապված խնդիր ունենք այլ՝ մտածողության և աշխարհընկալման: Ի՞նչ ես կիսատ թողել, որ ուզում ես մնաս, էլ քա՞նի երեխա պետք է տանես մսաղաց, ինչքան հողեր ունես վերադարձնելու թե՞ արդեն հասնելու ես Հայաստանին»,- նշեց Սահակյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )