Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համար կառավարությունը ԱԳՆ-ին կհատկացնի ավելի քան 40 մլն դրամ

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարությունից նշել են, որ հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների հրատապ ձեռքբերման անհրաժեշտությունը` նախատեսվել է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով: ԱԳՆ–ից հայտնել են, որ սարքերն անհրաժեշտ է մատակարարել մինչև 2026 թվականի ապրիլի 20–ը։
Share This