Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին.

Ambion.news-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։

Ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան ձերբակալել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց։

Ըստ նախնական վարկածի վերջինիս ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։  Ձերբակալել են մանկավարժական համալսարանի պրոռեկտորին ու նրա որդուն, ենթադրյալ կեղծիքի քրեական վարույթի շրջանակներում։

Share This