Ապրիլի 19-ին Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ին՝ ժամը 9.00-ից մինչև 19.00, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար։
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
