Ինչպես է Փաշինյանը մեկնաբանում Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արտահերթ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված քիչ առաջ տարածված այն հաղրոդագրության հետ, որ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին։ Սիմոնյանը խնդրեց մեկնաբանել այս տեղեկությունը։
Փաշինյանը նախ ասաց, որ գործը կապ ունի, գյուղատնտեսական վառելիքի սուբսիադավորման ծրագրի հետ և նշեց, որ քիչ առաջ ինքը այս լուրը կարդալով՝ Տիգրան Ավինյանի հետ հիշեց, որ երբ իրենք այդ ծրագիրը փակեցին, իրենց քննադատեցին դրա համար, թե գյուղացիներին օժանդակող ծրագիրը փակում են։
«Հիմա ի՞նչ է պարզվում այն հաղորդագրությունից, որ ՀՔԾ-ն տվել է։ Պարզվում է, որ էդ սուբսիդավորման գնի մասով մրցույթ է հայտարարվել, մրցույթի ժամանակ առաջարկվել է էժան գին։ Եվ ըստ մեղադրանքի նյութերի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարվել է դիզվառելիքը գնել ոչ թե էն ընկերությունից, որն էժան գին է առաջարկում, այլ էն ընկերությունից, որի անունը, վստահ եմ, ոչ մեկիդ ոչ մի բան չի ասի։ Դրա անունն է «Ֆլեշ»։ Այսքանը կարող եմ ասել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )