Փարիզում ավարտվել է հայ լրագրողների վերապատրաստման միջազգային ծրագիրը

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում Հայաստանի ԶԼՄ-ներից 14 լրագրողներ ապրիլի 13-ից 15-ը մասնակցեցին «Oxford Training Centre» ընկերության կողմից կազմակերպված «Advanced Communications and Public Relations Management» («Առաջադեմ հաղորդակցություն և հանրային կապերի կառավարում») թեմայով միջազգային մասնագիտական եռօրյա վերապատրաստման դասընթացին, որը կայացավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

 

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ սերտիֆիկատների հանձնման արարողությունը՝ ամփոփելով եռօրյա հագեցած և բովանդակալից ուսումնական փուլը։

 

Եռօրյա դասընթացը ներառում էր հաղորդակցության ռազմավարական պլանավորման, հանրային կապերի կառավարման, մեդիա հարաբերությունների, ճգնաժամային հաղորդակցության, բրենդավորման և հեղինակության կառավարման առանցքային թեմաներ։

 

Այս նախագիծը ևս մեկ անգամ ընդգծում է «Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման հանձնառությունը՝ զարգացնելու տարբեր ոլորտների մարդկանց մասնագիտական կարողությունները վերապատրաստման դասընթացների և նման սեմինարների միջոցով։

 

Ավելին` https://mystep.foundation/hy/2026/04/17/փարիզում-ավարտվեց-կրթվելը-նորաձև-է/

Share This