<<Ինստագրամում>>գրանցվելիս հարկ կլինի նշել նաեւ տարիքը
«Ինստագրամ» սոցիալական ցանցը փոփոխություններ է կատարել կայքում օգտահաշիվ բացելու կարգի մեջ։ Այժմ արդեն այստեղ գրանցվելիս, հարկ կլինի նշել նաեւ տարիքը։
Ըստ սոցկայքի ղեկավարության տարածած հայտարարության, այս նորամուծությունը անհրաժեշտ է երիտասարդ օգտատերերի անվտանգությունը ապահովելու համար։ Փոփոխություններ կլինեն նաեւ սոցկայքի անձնական նամակներ ուղարկելու բաժնում եւս։ Օգտատերերը կկարողանան արգելափակել այն անձանցից նամակներ ստանալու հնարավորությունը, ովքեր իրենց բաժանորդագրված չեն։