SHANTNEWS-ը պահպանել է լրատվության մատուցման բոլոր կանոնները

Գեղամ Օհանյանն ու իր ընկերներն իրականության հետ ոչ մի աղերս չունեցող գրառումնե՞ր են անում, թե՞ Շանթնյուզն ապատեղեկատվություն ու խուճապ է տարածել:
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21.00-ին, «Ֆեյսբուքում» գրառում է հայտնվում, որտեղ նշվում է, որ երկու հոգի գնացել են Գեղամա լեռներ, պատրաստվում էին մինչև երեկո վերադառնալ, բայց դեռ չկան ու բավական երկար ժամանակ է՝ անհասանելի են:Այդ գրառման մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրանցից մեկը Գեղամ Օհանյանն է, և որ նրանք տնից դուրս են եկել առավոտյան 10-ի կողմերը: Քիչ հետո նույն գրառման տակ հայտնվում է մեքենայի նկարը, որով գնացել են: Այս գրառումից մոտ 20 րոպե անց Ֆեյսբուքում հայտնվում է մեկ այլ գրառում այն մասին, որ Գեղարդի կողմից մեքենա է բարձրացել Վիշապալիճ ու չի վերադարձել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )