Nike-ի նոր հավաքածուն համալրվել է մուսուլմանական լողազգեստով
Nike ընկերության լողազգեստների նոր հավաքածուն ներառում է մուսուլմանական լողազգեստ, որը կազմված է ամբողջ մարմինը գրկող հանդերձանքից և հիջաբից:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, երեքշաբթի ներկայացվող նոր հավաքածուն ամբողջ աշխարհում հասանելի կլինի փետրվարի 1-ից: Նոր հավաքածուն, որը ստացել է «Հաղթանակ» (Victory) անվանումը, նախատեսված է նաև արևից պաշտպանության համար:
Լողազգեստի գործվածքը թեթև է, շնչող և արագ չորացող, ինչպես նաև համալրված է UPF 40+ արևային պաշտպանությամբ: Լողազգեստը կազմված է երեք առանձին մասերից՝ հիջաբից, վերնազգեստից և լեգինսից
