Apple-ը նոր iPhone է պատրաստում
Apple-ը մտադիր է մինչև 2025 թվականը թողարկել ամբողջովին առանց շրջանակի iPhone: Ընկերությունն արդեն դիմել է իր OLED էկրանների վաճառողներին՝ մշակելու նոր տեսակի էկրաններ, որոնք կհամապատասխանեն ապագա սարքերի դիզայնին, հայտնում է կորեական The Elec հրատարակությունը:Աղբյուրի համաձայն՝ Apple-ը չի ցանկանում օգտագործել ներկայիս նոր սերնդի OLED էկրանները, որոնք ունեն մի փոքր կլորացված եզրեր՝ առանց շրջանակի էֆեկտ ստանալու համար: Ընկերությունը կարծում է, որ նման էկրանները կարող են օպտիկական աղավաղումներ առաջացնել և բավականաչափ հուսալի չեն։ Ուստի, Apple-ն առաջարկել է Samsung-ին և LG Display-ին ստեղծել տեսանելի շրջանակներից զուրկ հարթ էկրաններ:
