Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը
Հոգեբանի գործունեությունը քաղաքականության մեջ բավականին բարդ է: Քաղաքական հոգեբանի գործունեությունը այլ հոգեբանների գործունեությունից էապես տարբերվում է նախ և առաջ նրանով, որ այս դեպքում քաղաքական որոշումները սովորաբար կայացվում են ցայտնոտային իրավիճակում, իսկ ստանդարտ հետազոտություններ իրականացնելու ժամանակ և հնարավորություն գրեթե չի լինում:
Բացի դրանից, տեղեկատվության կոնֆիդենցիալության վերաբերյալ պահանջները խոչընդատում են արդյունքների հրապարակմանն ու դրանց համեմատությանը այլ մասնագետների ստացած արդյունքների հետ:Հետևաբար հոգեբանը պետք է իր վերլուծությունն անցկացնի` հիմնվելով ոչ ամբողջական տեղեկատվության վրա: Այդ է նաև պատճառը, որ այս դեպքում ավանդական ախտորոշման շատ տեխնիկաներ չեն կիրառվում:Այսպիսով, պարտականությունների այդ ամբողջ բեռն ընկնում է քաղաքական հոգեբանի ուսերին, որը, հայտնվելով իշխանական համակարգի ներսում, ինքնուրույն պետք է ստեղծի այնպիսի մեթոդիկաներ ու մեթոդոլոգիա, որը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ ինչպես հոգեբանության բնագավառում, այնպես էլ ընթացիկ իրավիճակի քաղաքական վերլուծության մեջ: Գոյություն ունի քաղաքական հոգեբանության երկու ուղղություն.Առաջինը կապված է հոգեբանության հետ, որն իրենից ներկայացնում է գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են քոուչինգը, հոգեթերապևտիկ խորհրդատվությունը, քաղաքական անհրաժեշտ կերպարի ստեղծումը, ոչ ցանկալի շեշտվածության հոգեշտկումը և այլն: Օրինակ` քաղաքական գործչի PR գործակալությանը դիմելու դեպքում նրան կարող են առաջարկել ծրագիր, որի կետերից մեկը կարող է լինել հոգեշտկումը, ոչ վերբալ միջոցների (միմիկա, ժեստեր), պատկերների, խոսքի հետ աշխատանքի իրականացումը և այլն:
Սակայն գործնական քաղաքականության ոլորտում աշխատանքը կարող է առհասարակ կապ չունենալ հոգեթերապիայի հետ:
Հաջողակ քաղաքական գործիչը նա է, ով կարողանում է հաղթել ընտրություններում, առաջ անցնել իր մրցակիցներից կուլիսային պայքարում` վերցնելով իր վրա հսկայական պատասխանատվություն: Նա գիտի` ինչումն է իր ուժը, ինչում` իր թուլությունը: Մտերիմների հետ ունեցած կոնֆլիկտային հարաբերությունները նրան կարող են քիչ անհանգստացնել:
Քաղաքական գործչին հաճախ հետաքրքրում են մարդկանց զգացմունքները, արձագանքները, հայացքներն ու տրամադրությունը: Եթե քաղաքական գործիչն ինքն է դիմում իր անձին ուղղված աշխատանքի համար, ապա այդ դեպքում հոգեշտկման արդյունավետությունն ավելի բարձր է լինում:Քաղաքական դաշտում հոգեբանի գործունեության երկրորդ ուղղությունը կապված է հանրության քաղաքական տրամադրության հետ, որն արդեն ավելի մոտ է սոցիոլոգիային:
Այս ուղղության համապատասխան խնդիրներն են հանդիսանում.
1. Դիտարկվող նախագծերի շտկումը նրանց հոգեբանական ճշգրտության տեսանկյունից, որի համաձայն անհրաժեշտ է հետևել նրան, որպեսզի նախագծում չլինեն ոչ իրատեսական սպասումներ և սխալ պատկերացումներ մարդկային վարքի պատճառա-հետևանքային կապերի վերաբերյալ:
2. Որոշումների ընդունման գործընթացի պսիխոլոգիզացիա:Տեսական ու գործնական հմտություններից բացի բարձր որակավորում ունեցող քաղաքական հոգեբանից պահանջվում է նաև քաղաքական համակարգերում աշխատանքային փորձ, որոշակի անձնային հասունություն, կոմպետենտություն, մտածողության վերլուծական ոճ, կայունություն ու դիմացկունություն ահռելի ծանրաբեռնվածությունների, չկարգավորված աշխատանքային գրաֆիկի հանդեպ (հատկապես նախընտրական մրցարշավում):
Աշխատանքի ընդունվելիս ամենից առաջ գնահատվում է դիմողի հեղինակությունը, որի մասին դատողություններ են անում` հիմնվելով ինչպես անձնական առաջարկությունների, այնպես էլ գիտական ու հրապարակային կատարված աշխատանքների վրա:
Քաղաքական հոգեբանը կարող է արդյունավետորեն աշխատել քաղաքական կազմակերպություններում միայն այն դեպքում, երբ նա հանդիսանում է ոչ միայն որպես պայմանագրով աշխատող մասնագետ, այլև` որպես այդ խմբի անդամ, համախոհ, որը կիսում է տվյալ քաղաքականության գաղափարներն ու նպատակները:
Քաղաքական հոգեբանի գործունեությունը այլ հոգեբանների գործունեությունից էապես տարբերվում է նախ և առաջ նրանով, որ այս դեպքում քաղաքական որոշումները սովորաբար կայացվում են ցայտնոտային իրավիճակում, իսկ ստանդարտ հետազոտություններ իրականացնելու ժամանակ և հնարավորություն գրեթե չի լինում: Բացի դրանից, տեղեկատվության կոնֆիդենցիալության վերաբերյալ պահանջները խոչընդատում են արդյունքների հրապարակմանն ու դրանց համեմատությանը այլ մասնագետների ստացած արդյունքների հետ: Հետևաբար հոգեբանը պետք է իր վերլուծությունն անցկացնի` հիմնվելով ոչ ամբողջական տեղեկատվության վրա: Այդ է նաև պատճառը, որ այս դեպքում ավանդական ախտորոշման շատ տեխնիկաներ չեն կիրառվում: Այսպիսով, պարտականությունների այդ ամբողջ բեռն ընկնում է քաղաքական հոգեբանի ուսերին, որը, հայտնվելով իշխանական համակարգի ներսում, ինքնուրույն պետք է ստեղծի այնպիսի մեթոդիկաներ ու մեթոդոլոգիա, որը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ ինչպես հոգեբանության բնագավառում, այնպես էլ ընթացիկ իրավիճակի քաղաքական վերլուծության մեջ:
Գոյություն ունի քաղաքական հոգեբանության երկու ուղղություն.
Առաջինը կապված է հոգեբանության հետ, որն իրենից ներկայացնում է գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են քոուչինգը, հոգեթերապևտիկ խորհրդատվությունը, քաղաքական անհրաժեշտ կերպարի ստեղծումը, ոչ ցանկալի շեշտվածության հոգեշտկումը և այլն: Օրինակ` քաղաքական գործչի PR գործակալությանը դիմելու դեպքում նրան կարող են առաջարկել ծրագիր, որի կետերից մեկը կարող է լինել հոգեշտկումը, ոչ վերբալ միջոցների (միմիկա, ժեստեր), պատկերների, խոսքի հետ աշխատանքի իրականացումը և այլն: Սակայն գործնական քաղաքականության ոլորտում աշխատանքը կարող է առհասարակ կապ չունենալ հոգեթերապիայի հետ:
Հաջողակ քաղաքական գործիչը նա է, ով կարողանում է հաղթել ընտրություններում, առաջ անցնել իր մրցակիցներից կուլիսային պայքարում` վերցնելով իր վրա հսկայական պատասխանատվություն: Նա գիտի` ինչումն է իր ուժը, ինչում` իր թուլությունը: Մտերիմների հետ ունեցած կոնֆլիկտային հարաբերությունները նրան կարող են քիչ անհանգստացնել: Քաղաքական գործչին հաճախ հետաքրքրում են մարդկանց զգացմունքները, արձագանքները, հայացքներն ու տրամադրությունը: Եթե քաղաքական գործիչն ինքն է դիմում իր անձին ուղղված աշխատանքի համար, ապա այդ դեպքում հոգեշտկման արդյունավետությունն ավելի բարձր է լինում:
Քաղաքական դաշտում հոգեբանի գործունեության երկրորդ ուղղությունը կապված է հանրության քաղաքական տրամադրության հետ, որն արդեն ավելի մոտ է սոցիոլոգիային:
Այս ուղղության համապատասխան խնդիրներն են հանդիսանում.
1.Դիտարկվող նախագծերի շտկումը նրանց հոգեբանական ճշգրտության տեսանկյունից, որի համաձայն անհրաժեշտ է հետևել նրան, որպեսզի նախագծում չլինեն ոչ իրատեսական սպասումներ և սխալ պատկերացումներ մարդկային վարքի պատճառա-հետևանքային կապերի վերաբերյալ:
2.Որոշումների ընդունման գործընթացի պսիխոլոգիզացիա: Տեսական ու գործնական հմտություններից բացի բարձր որակավորում ունեցող քաղաքական հոգեբանից պահանջվում է նաև քաղաքական համակարգերում աշխատանքային փորձ, որոշակի անձնային հասունություն, կոմպետենտություն, մտածողության վերլուծական ոճ, կայունություն ու դիմացկունություն ահռելի ծանրաբեռնվածությունների, չկարգավորված աշխատանքային գրաֆիկի հանդեպ (հատկապես նախընտրական մրցարշավում):
Աշխատանքի ընդունվելիս ամենից առաջ գնահատվում է դիմողի հեղինակությունը, որի մասին դատողություններ են անում` հիմնվելով ինչպես անձնական առաջարկությունների, այնպես էլ գիտական ու հրապարակային կատարված աշխատանքների վրա: Քաղաքական հոգեբանը կարող է արդյունավետորեն աշխատել քաղաքական կազմակերպություններում միայն այն դեպքում, երբ նա հանդիսանում է ոչ միայն որպես պայմանագրով աշխատող մասնագետ, այլև` որպես այդ խմբի անդամ, համախոհ, ով կիսում է տվյալ քաղաքականության գաղափարներն ու նպատակները:
