Քաղաքական շանտաժիստին շանտաժելը մեղք է՞

Քաղաքական շանտաժիստին շանտաժելը մեղք է՞ Իջեւանի դեպքերը Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնան եզակի մի դրվագ, որով սերն ու հանդուրժողականությունը, համերաշխությունն ու թավիշը կամաց կամաց հօդս ցնդեցին ու բացահայեցին ամենայն հավանականությամբ վաղ տարիքում տառապանքներ կրած ու դառը մանկություն ունեցած Նիկոլ Փաշինյանի հոգեկերտվածքի իրական պատկերը եւ դիկտատորական նկտրումները։ Պարզ է, որ կատարվածը ուներ իր մեսիջը՝ ընդդիմությանը կամ որեւէ մեկին ով կհամարձակվի լինել այլախոհ ու խոսել ընդդիության դեմ կամ կոնկրետ գործողության դիմել, նույն բախտին է արժանանալու եւ իրավապահ-ուժային համակարգը սկսելու է գործել նրա դեմ։ Հետաքրքրական է այն, որ Փաշինյանը այսօր նախ հայտարարել է, որ անօրինական ծառահատումների դեմ պետք է խստորեն պայքարել եւ ապա նաեւ ասել է, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ կառավարության հետ խոսել շանտաժի լեզվով։ Ինչ խոսք, ուշագրավ հայտարարություն, հատկապես նրա կողմից, ով քաղաքական շանտաժի ոլորտում կարող է Օլիմպիական ոսկի նվաճել իր երեսնամյա քաղաքական կենսագրության ընթացքում ձեռք բերած փորձով ու վարպետական հմտություններով։ Ինչպես եկավ իշխանության Փաշինյանը, ինչպես պարտադրեց իրեն ընտրելը որպես վարչապետ, ինչպես շրջափակեց Ազգային ժողովը եւ դատարանները։ Սրանք քաղաքական շանտաժ չէին։ Այդ դեպքում էլ ինչ խնդիր կա, իր դրամով իրեն են վճարում ինչից է դժգոհ Հայաստանի վարչապետը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )