Օսիպյանը հանդուրժող չի լինի
Ինչպես եւ կարելի է սպասել, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը գտնվում է Իջեւանում։ Նա առավոտյան հրահանգավորել է ոստիկաններին եւ հայտարարել, որ անօրինական որեւէ արարք անպատիժ չի մնալու եւ ամեն մեկն ըստ իր օրինախախտ արարքի կրելու է համապատասխան պատիժ, ինչը որ նախատեսում է օրենսդրությունը։ Օսիպյանը նաեւ հրահանգել է իրավապահներին եւ ներքին զորքերի աշխատակիցներին ղեկավարվել միայն ՀՀ օրենքներով, ՀՀ Ոստիկանության մասին օրենքով ու չլինել հանդուրժող կարգախախտների հանդեպ։
https://www.youtube.com/watch?time_continue=176&v=RmGGBD8fH9A&fbclid=IwAR1tBMFUoXXcJ7yfdl81AJi0f7a53oGtoxuz6KCydSnQD4NHVo2kZv_Rkyo
