Քանդեմ, թափեմ Նիկոլ ջան

Փորձում են ավլել Սեւանի «ավգյան ախոռները» թե վերաբաշխում են տարածքները Միայն բնապահպանական վիճակի վատթարացումը ստիպեց, որպեսզի իշխանությունները դեմքով դառնան դեպի Սեւանա լիճը։ Եվ ահա, այսօր հայտնի է դարձել, որ 1905 մետրից ցածր կա 4800 շինություն, որոնք բոլորը ապօրինի են։ Բացառություն են կազմում մի քանի պոմպակայաններ, որոնք դեռ ԽՍՀՄ շրջանից են եղել։ Նման հայտարարություն անողը եղել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Հիմա առաջանում է բնական հարց՝ այդ ահռելի թվով շենք շինությունների ճակատագիրը ինչ է լինելու։ Ենթադրելի է, որ պետք է քանդվեն, սակայն պարզվում է ամեն բան այքան էլ հեշտ չէ, քանի որ օրենսդրության համաձայն, ապօրինի կառուցապատողն ինքն է քանդելու այն, իսկ եթե չանի նոր պետությունը կմիջամտի ու կիրականացնի քանդում։ Հասկանալի է քանդումն իրականացնելու համար ահռելի ծախսեր են պետք, որը պետությունը չի կարող այս պահին տրամադրել։ Գոնե այդպես է հասկացվում իշխանությունների պահվածքից։ Այստեղ հարցն այն է, թե քանդումը արդյոք Սեւանի ազատագրում է նշանակում, թե հերթական էժան շոու կամ մասն է կապիտալի վերաբաշխման ընդհանուր գործընթացի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )