ՔՅԱԲԱԲ ՈՒՏԵԼՈՎ ԳԱԼԻՍ ԵՆ ԵՐԵՒԱՆ

Իշխանության տարբեր կալիբրի չինովնիկներ հանրահավաքին մարդկանց բերելու տարբեր «խրախուսական» միջոցների են դիմում։ Մի քանի օր է ահազանգեր ենք ստանում, որ որոշ համայնքներում գումար են բաժանում, մյուսներում խոստանում են մարդկանց «նիսյայի տետրերում» խանութների պարտքերը զրոյացնել։

Իսկ, օրինակ, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի անունից մարզի որոշ համայնքներում որոշել են Մարտի 1-ի հանրահավաք եկողներին ճոխ կերակրել։ Հանրահավաքի եկողներին գյուղամեջերում կանգնած ավտոբուսներում քյաբաբի դուռումների մեծ քանակ է եղել, որ մարդիկ ուրախ-զվարթ՝ քյաբաբ ուտելով գան Երեւան՝ միտինգի։ Հետո բնականաբար նույնքան ապահով խոստացել են, որ կբերեն տեղ կհասցնեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )