ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԽ ՆԻՍՏ. ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՆԵՐԿԱ ՉԷԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել նիստին։
