Իտալիայի նոր վարչապետը հանձնարարել է էկոլոգիայի <<սուպերնախարարություն>>ստեղծել. Reuters

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կլիմայական փոփոխությունների հարցն ընդգրկել է իր կառավարման ծրագրերի հիմքում՝ մտադրություն հայտնելով էկոլոգիայի «սուպերնախարարություն» ստեղծելու:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նոր գերատեսչությունը կապահովի կանաչ էներգիային անցում կատարելու գործընթացը՝ օգտվելով Եվրամիության հիմնադրամիների ֆինանսավորումից:

Դրագիի առաջին քայլը կլինի Իտալիայի վերականգնման ծրագրի վերանայումը, որը պետք է Եվրահանձնաժողովին ներկայացվի ապրիլին՝ 200 մլրդ եվրոյի ֆինօգնություն ստանալու համար և որն անհրաժեշտ է հետընթաց ապրող տնտեսության վերականգնման համար:

Ըստ ԵՄ կանոնակարգի՝ այդ գումարի 37 տոկոսը պետք է հատկացվի ցածր ածխածնային տնտեսության անցնելու ծրագրին:

Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը, որն Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է փետրվարի 13-ին, հանձնարարել է էկոլոգիայի անցումային նախարարություն հիմնել՝ երկիրը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից դուրս բերելու արշավի շրջանակներում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )