Իտալիայի նոր վարչապետը հանձնարարել է էկոլոգիայի <<սուպերնախարարություն>>ստեղծել. Reuters
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կլիմայական փոփոխությունների հարցն ընդգրկել է իր կառավարման ծրագրերի հիմքում՝ մտադրություն հայտնելով էկոլոգիայի «սուպերնախարարություն» ստեղծելու:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նոր գերատեսչությունը կապահովի կանաչ էներգիային անցում կատարելու գործընթացը՝ օգտվելով Եվրամիության հիմնադրամիների ֆինանսավորումից:
Դրագիի առաջին քայլը կլինի Իտալիայի վերականգնման ծրագրի վերանայումը, որը պետք է Եվրահանձնաժողովին ներկայացվի ապրիլին՝ 200 մլրդ եվրոյի ֆինօգնություն ստանալու համար և որն անհրաժեշտ է հետընթաց ապրող տնտեսության վերականգնման համար:
Ըստ ԵՄ կանոնակարգի՝ այդ գումարի 37 տոկոսը պետք է հատկացվի ցածր ածխածնային տնտեսության անցնելու ծրագրին:
Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը, որն Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է փետրվարի 13-ին, հանձնարարել է էկոլոգիայի անցումային նախարարություն հիմնել՝ երկիրը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից դուրս բերելու արշավի շրջանակներում:
