Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները Հնդկական օվկիանոսում կմեկնարկեն փետրվարի 16-ին

Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները Հնդկական օվկիանոսում կմեկնարկեն փետրվարի 16-ին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության մամուլի ծառայությունը:

«Իրանի և Ռուսաստանի զորավարժությունները՝ «Ծովային անվտանգության գոտի» խորագրով կմեկնարկեն վաղը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում տեղի են ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարությունները: Ուսումնավարժանքները 4 օր են տևել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )