Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները Հնդկական օվկիանոսում կմեկնարկեն փետրվարի 16-ին
Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները Հնդկական օվկիանոսում կմեկնարկեն փետրվարի 16-ին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության մամուլի ծառայությունը:
«Իրանի և Ռուսաստանի զորավարժությունները՝ «Ծովային անվտանգության գոտի» խորագրով կմեկնարկեն վաղը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում տեղի են ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարությունները: Ուսումնավարժանքները 4 օր են տևել:
