Նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձել է Երևան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երևան: Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում, որտեղ ենթարկվել էր ոտքի վիրահատության և վարակվել կորոնավիրուսով: Նախագահը մինչ այս բուժումը ստանում էր Լոնդոնում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )