Երևանում Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ն ու KIA-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Իսակովի պողոտայի 22 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Գագիկ Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի և 34-ամյա Էդգար Աբրահամյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներից Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Է. Աբրահամյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
