Երևանում Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ն ու KIA-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  04:50-ի սահմաններում Իսակովի պողոտայի 22 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Գագիկ Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի և 34-ամյա Էդգար Աբրահամյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդներից Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Է. Աբրահամյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )