Մոսկվայում 2-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2000-ը

Մոսկվայում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի աննշան աճ է գրանցվել. վերջին 24 ժամում բացահայտվել է վարակման ավելի քան 2100 դեպք:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով կորոնավիրուսի տարածումը վերահսկող օպերատիվ շտաբին, Մոսկվայում վերջին մեկ օրում արձանագրվել է վարակման 2139 դեպք, որը մոտ 100-ով ավելին է՝ նախորդ օրվա համեմատ: Երկրորդ օրն անընդմեջ մեկօրյա ցուցանիշը գերազանցում է 2000-ի շեմը:

Մինչ այդ, փետրվարի 7-ից ի վեր վարակման մեկօրյա ցուցանիշտ ՌԴ մայրաքաղաքում 2000-ից պակաս է եղել: Համաճարակի ողջ ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսով վարակվել է 952 656 մարդ:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 79 հազարը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )