Երեխայիս հանդեպ ճնշումներ են գործադրվում՝ լրագրողական գործունեությանս հետեւանքով․ ահազանգում է լրագրող Հասմիկ Վիրաբյանը

Խելքի աշեցեք 4
Պարզվում է 9-րդ դպրոցի «ծանր հրետանին» շատ ավելի փոքրոգի քայլերի է ընդունակ, քան կարելի էր պատկերացնել։ Այն բանից հետո, երբ ես իմ մասնագիտական գործունեության շրջանակներում անդրադարձել եմ Գյումրու թիվ 25 դպրոցի հետ կապված խնդրին, եւ պարբերաբար լուսաբանում եմ այն, թիվ 9 դպրոցի «ծանր հրետանին» որոշել է վրեժխնդիր լինել։ Նախ չգիտես ինչու անբավարար գնահատական են նշանակել աղջկաս , ապա նաեւ հայտարարել են, որ դատի են տալու ինձ, քանի որ լուսաբանում եմ խնդիրը։
Հարգելի սիրելի «ծանր հրետանու» ներկայացուցիչներ․ ի գիտություն ձեզ՝ ես դիմպլոմավորված լրագրող եմ եւ իրավունք ունեմ լուսաբանել ցանկացած թեմա, որը չի պարունակում պետական կամ ռազմական գաղտնիք ցանկացած հարթակում՝ իմ ֆեյսբուքյան էջում, որեւէ լրատվամիջոցում, իմ սեփական լրատվամիջոցում եւ այլն։
Երկրորդ, սիրով սպասում եմ ձեզ դատարանում, որպեսզի հերթական անգամ խայտառակվեք, ինչպես արդեն քանի անգամ է խայտառակվել եք։
Երրորդ, երեխայիս անբավարար գնահատական դնելը հոգեբանական ցավ պատճառելը կարող է մեկնաբանվել որպես լրագրողական գործունեությանս անօրինական սահմանափակման փորձ, իսկ լրագրողի մասնագիտական գործունեության անօրինական սահմանափակումը արդեն քրեորեն հետապնդելի արարք է ու այստեղ հրավիրում եմ ՀՀ Ոստիկանության, ՀՀ Դատախազության, ՀՀ Քննչական կոմիտեի եւ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը։
Չորրորդ․ Երեխայիս հանդեպ բռնություն եք գործադրել իմ մասնագիտական գործունեության պատճառով, որը նույնպես պետք է իրավական գնահատական ստանա ու ունենա իրավական հետեւանքներ ձեր համար։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )