Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում։ Այս մասին հայտնում է Cooperativa ռադիոկայանը, վկայակոչելով Չիլիի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդումը։ Էպիկենտրոնը գտնում է Սան Պեդրո դե Ատակամա քաղաքից 27 կմ դեպի հյուսիս։ Օջախի խորությունը 130 կմ է։
Նշենք, որ քաղաքի բնակչությունը մոտ 4 հազար է։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին հրապարակումներ չկան։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )