Պատգամավորների աչքը ջուր կտրեց

Դեռեւս ապրիլի 25-ին նախատեսված էր պատգամավորների թեստավորում, այն պետք է տեղի ունենար «Նաիրի» ԲԿ-ում ,սակայն որոշումը հետաձգվեց։
ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը պատգամավորներին ուղարկած գրությամբ պարզաբանել էր հետաձգման պատճառները ու հայտնել, քանի որ Ռապիդ թեստերը սխալ ախտորոշման մեծ հավանականություն ունեն, ուստի բանակցում են, որպեսզի Ռապիդ թեստերի փոխարեն PCR թեստավորում անեն։Իսկ մինչ այդ պատգամավորներին հորդորել էին հնարավորինս մեկուսանալ, քանի որ ԱԺ նիստերի ընթացքում տեխնիկական հնարավորությունները թույլ չի տվել նրանց պահել արտակարգ պարետի սահմանած բոլոր ցուցումները, օրինակ՝ սոցիալական հեռավորությունը։ Մենք տեղեկացանք, որ մեկ շաբաթ է անցել այդ հետաձգումից, սակայն պատգամավորներին թեստավորելու մասին դեռ որոշում չկա, ամենայն հավանականությամբ դեռ թեստեր ձեռք չեն բերվել, իսկ պատգամավորների աչքը ջուր կտրեց, քանի որ կասկածներ կան, որ իշխող ֆրակցիայում վարակակաիրներ կան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )