Չինաստանը բժիշկների խումբ է գործուղել Հյուսիսային Կորեա Կիմ Չեն Ընի վատառողջ լինելու մասին ասեկոսեներից հետո. Reuters
Հյուսիսային Կորեա է ուղևորվել չինացի բժիշկների և փորձագետների խումբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով անանուն աղբյուրների:
Kp.ru-ի հաղորդմամբ՝ պարբերականը պնդում է, որ ուղևորությունը կապված է հյուսիսկորեացի առաջոնրդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի վերաբերյալ օրերս տարածված ասեկոսեների հետ:
Պեկինի պատվիրակությունը Փհենյան է մեկնել ապրիլի 23-ին:
Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ամսվա սկզբին սրտի վիրահատություն է տարել և այժմ վերականգնվում է իր մասնավոր առանձնատանը:
Մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնատար անձանց, հայտնում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն այդ վիրահատությունից հետո «լուրջ վտանգի» մեջ է եղել
