Պաշտոնական բացատրություն և արձագանք եմ պահանջում վարչապետից՝ ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու ՌԴ արտգործնախարարի հայտարարության մասին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ադրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա այն հայտարարությանը, թե ԼՂ բանակցային սեղանին է դրված փուլային լուծման տարբերակը:

Արմեն Աշոտյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, հունվարի 25, 2020, Կապան

«Կան նախագծեր, որոնք անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը տրամադրվեցին, և այժմ ակտիվ քննարկվում են»:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ապրիլի 21, 2020

Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունների առնչությամբ, այդ թվում՝ խնդրի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ:

Բավ է բոլորին դնեք էշի տեղ:

Այս հարցով հաստատ մի «ահավոր բազար» է հասունանում շուտով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )