Կորոնավիրուսը հասել է ոստիկանության Արաբկիրի բաժին
Մենք տեղեկություն ենք ստացել, որ ոստիկանության Արաբկիրի բաժանում կորոնավիրուսով վարակված ոստիկաններ են հայտնաբերվել։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բաժին առ բաժին չի կարող ասել, թե որտեղ է կորոնավիրուս հայտնաբերվել։
Ըստ նրա՝ մարտի 23-ից մինչ օրս կա 39 մեկուսացված ոստիկան, տասի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հինգը առողջացել են։ 20 ոստիկանի մոտ թեստը բացասական է եղել։

Հարցին՝ թե ախտահանվո՞ւմ են ոստիկանության բաժիններն, ասաց, որ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվում են։
Նշենք, որ այսօր օրերին մարդկանց ելքումուտքը մեկ մարզից այլ մարզ վերահսկվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։
