Կասիլյասը պատմել է կաթվածից հետո ունեցած վախերի մասին

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի Ռեալի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է սրտի կաթվածի հետևանքների մասին: Այս մասին տեղեկացնում է Marca պարբերականը:

Ֆուտբոլիստի խոսքերով նա մոտ մեկ ամիս վախենում էր քայլել և անգամ քնել: Այժմ նրա հոգեբանական և ֆիզիկական վիճակը լավացել է, բայց նա մինչև հիմա էլ ստիպված է շատ դեղամիջոցներ ընդունել: Դարպասապահը նաև նշել է, որ դժվար թե վերսկսի կարիերան:
Կասիլյասը սրտի կաթված էր ստացել անցյալ տարվա մայիսի 1-ին: Ֆուտբոլիստն իրեն վատ էր զգացել մարզման ժամանակ: Իսպանացուն հոսպիտալացրել և վիրահատել էին: Դեպքից հետո բժիշկ սրտաբան Խուան Անտոնիո Կարբալանը հայտարարել է, որ դարպասապահը չի կարող վերսկսել սպորտային կարիերան: Չնայած դրան 2019թ. օգոստոսին Կասիլյասը խոսում էր սպորտ վերադառնալու ծրագրերի մասին, սակայն 2020թ. փետրվարին հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Կասիլյասը հայտնի է Մադրիդի Ռեալում իր ելույթներով, որի կազմում դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, Ուեֆայի սուպերգավաթի կրկնակի հաղթող: Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )