Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել․ մարզպետ

Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ.
Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։
Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։
Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։
Առողջ եղե՛ք։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )