13-րդ ծրագրով աջակցություն կստանան նպաստառու 85 հազար ընտանիքներ
13-րդ ծրագրով աջակցություն կստանան նպաստառու 85 հազար ընտանիքներ
Կառավարության նիստի ժամանակ այսօր ներկայացվեց կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 13-րդ միջոցառումը, որով աջակցություն է տրվելու նպաստառու 85 հազար ընտանիքների։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց, որ այդ ծրագրով նպաստառու ընտանիքներին իրենց նպաստի 50 տոկոսի չափով գումար կտրամադրվի։ Դրա 70 տոկոսը կլինի առձեռն, մյուս 30 տոկոսը կփոխանցվի որպես էլեկտրաէներգիայի ծախսի վճարում։
Եթե այդ ընտանիքները արդեն վճարել են էլեկտրաէներգիայի վարձը, ապա այդ գումարը նրանց հաշվին կմնա որպես հաջորդ ամիսների համար կանխավճար։
Վարչապետը նշեց, որ մինչ այս նպաստառու ընտանիքներին աջակցություն չէր տրվել, սակայն սրանով ստացվում է, որ շահառուների բոլոր խմբերը այս կամ այն կերպ ստանում են աջակցություն։
