ԱՄՀ-ն կորոնավիրուսի ֆոնին հետաձգել է 25 անդամ երկրների պարտքի վճարումները 08:33 • 16.04.20

Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի ֆոնին ԱՄՀ-ին 25 անդամ երկրների պարտքի վեցամսյա հետաձգմանը, ասված է հիմնադրամի հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն։

Ինչպես սպասվում է, նման որոշում կընդունվի ևս առնվազն 4 պետությունների նկատմամբ:
Սկզբնապես հիմնադրամի կողմից ստեղծված հատուկ ֆոնդի վճարումների հետաձգման համար կպահանջվի 213 մլն դոլար, ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Հիմնադրամի ղեկավարությունը հայտարարել է դրամահավաք, որը թույլ կտա վճարումները հետաձգել երկու տարով։ Դրա համար կպահանջվի 1,4 մլրդ դոլար, առայժմ հավաքվել է 185 մլն դոլարը։

Պարտքի հետաձգմանը որոշումը տաարծվել է Աֆղանստանի, Բենինի, Հաիթիի, Գամբիայի, Գվինեայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Եմենի, Լիբերիայի, Մադագասկարի, Մալիի, Մոզամբիկի, Նեպալի, Ռուանդայի, Սողոմոնյան կղզիների, Տաջիկստանի, Տոգոյի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Չադի և այլ պետությունների վրա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )